Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթից հետո պատասխանեց ԵԽ անդամ երկրների պատվիրակների հարցերին: Նրանց հետաքրքրում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցման, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր:
Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Դեյվիդ Դեվիսը ՀՀ նախագահից հետաքրքրվեց` հայտնի է, որ սիրիական ճգնաժամի պատճառով Ձեր երկիր բազմաթիվ սիրիահայեր են ներգաղթել: Արդյոք Ձեզ բավարարո՞ւմ են կենսական այն պայմանները, որոնցում ապրում են սիրիահայերը: Սերժ Սարգսյանը նշեց. «Այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել և այն բանաձևը, որ ընդունվել է, մենք սատարում ենք: Ինչ վերաբերում է նրանց կենցաղային պայմաններին ու վիճակին, ապա պիտի ասեմ, որ գոհ չեմ նաև շատ ՀՀ քաղաքացիների կենցաղային պայմաններից, քանի որ մեր երկրում կա գործազրկություն և աղքատություն, բայց մենք անում ենք հնարավորը, որ Սիրիայից եկած մեր եղբայրներն իրենց հարմար զգան ՀՀ-ում: Հոգում ենք նրանց բնակարանային խնդիրները, Երևանում բացվել է դպրոց, որտեղ ուսուցումը կատարվում է սիրիական ծրագրով, որպեսզի Սիրիա հետ վերադառնալու դեպքում կարողանան շարունակել իրենց ուսումը, քանի որ կարծում եմ, որ Սիրիայում իրավիճակը կարգավորվելու է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հետաքրքիր է, 70 մլն եվրոյով, Սիրիահայերի տնտեսական բոլոր պրոբլեմները կլուծվեր թե՛ ոչ: