Լրահոս
Օրվա լրահոսը

Հերքվեց «դավադրությունը». Փոստանջյանը չի լինի պատվիրակության կազմում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 13:00

Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով, որից պարզ դարձավ, որ ԵԽԽՎ հաջորդ նիստին Հայաստանի պատվիրակության կազմում այլեւս չի լինի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի վարքագիծը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը, խորհրդակցել եմ խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում»,-ասաց պարոն Աբրահամյանը:

Այսպիսով, տիկին Փոստանջյանը «պատժվեց» իր երեկվա հարցի համար եւ դուրս է մնալու պատվիրակության կազմից:

Սրանով միանգամից հերքվեց ՀԱԿ-ամերձ շրջանակների երկու պնդում՝ նախ այն, որ «Ժառանգության» պատգամավորն իր ելույթը «համաձայնեցրել» եւ «պլանավորել էր» Բաղրամյան 26-ի կամ առնվազն Դավիթ Հարությունյանի հետ:

Նրանք, ովքեր կասեն, որ տիկին Փոստանջյանն այսպես թե այնպես ոչինչ չի կորցնում, որովհետեւ միեւնույն է, պետք է «ռոտացիայի» ենթարկվեր եւ նրա փոխարեն հաջորդ նիստին ՕԵԿ կամ ՀՅԴ ներկայացուցիչը մեկներ, ապա հիշեցնենք, որ ՀԱԿ-ի տեսակետն այս հարցում արդեն իսկ հրապարակվել է, ըստ որի՝ «Բաղրամյան 26-ում այլ որոշում է կայացվել. նախագահականը որոշել է «իր ընդդիմությանը» ձեռք չտալ, փոխարենը զրկել իրական ընդդիմությանը ԵԽԽՎ ամբիոնից` արդյունքում իր ընդդիմությանը գումարելով սեփական ՕԵԿ-ին»: «Իր ընդդիմությունը» տվյալ դեպքում, ըստ այդ հրապարակման՝ Զարուհի Փոստանջյանն է:

Այսպիսով, հերքվեց նաեւ այս «դավադրությունը»՝ տիկին Փոստանջյանը չի լինի պատվիրակության կազմում: Այլ հարց է, թե նրա փոխարեն ո՞վ կլինի պատվիրակության կազմում՝ «Ժառանգության», թե այլ փոքրաթիվ խմբակցություններից մեկի ներկայացուցիչ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Զարուհի Փոստանջյանը ասեց այն, ինչը որ բոլորս մտածում էինք, այդ թվում և իր խորհրդական՝ Դալաքյանն էր ժամանակին ասել: Երբ մի օր էլ խաղամոլը ողջ Հայաստանի բյուջեն կազինոյում կրվի
    այն ժամանակ բոլոր շակալները կսկսեն Զարուհուն պաշտպանել: Եվ կասեն թե՛ այն ժամանակ երբ
    հազում կամ փռշտում էինք, հենց այդ մասին էինք իմաց տալիս: Սա Հայկական մենտալիտետն է:

  2. Люси says:

    Ո՞ւր են տանում քայլերն անխելք
    Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին
    Կամ խորը թաղում ճահճի հատակում,
    Կամ վեր բարձրացնում արևի լույսին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031