Կառավարությունն այսօր ընդունեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջարկը՝ սոցիալական ապահովության համար ձեռք բերել ել 22 միլիոն 225 հազար 800 դրամ արժողությամբ հատուկ տեսակի թուղթ` էվկալիպտե թուղթ պրեմիում դասի A4 ձևաչափի:
Կառավարության այսօրվա նիստին նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց թղթի տեխնիկական բնութագիրն ու պատճառաբանեց թե ինչու է դա անհրաժեշտ, սակայն ոչ մի խոսք թղթի արժեքի մասին: Ուշագրավն այն է, որ երեկվա դրությամբ Կառավարություն ներկայացված փաստաթղթում ֆինանսների նախարարությունը մերժել էր թղթի գնումը, նշելով՝ «Որոշման 1-ին կետով հաստատված «Թուղթ» ապրանքախմբում ներառված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերից տարբերվող ապրանքատեսակ չի կարող ձեռքբերվել»:
Բայց այսօր նիստի ընթացքում վարչապետի՝ հարցեր կամ առաջարկություններ կա՞ն, հարցմանը, կառավարության անդամներն, այդ թվում ֆինանսների նախարարը, ոչ մի առարկություն չներկայացրեցին: 22 միլիոն դրամից ավելի թանկարժեք թուղթ ձեռք բերելու առաջարկն ընդունվեց միաձայն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ