Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Վիկտոր Դալլաքյանը՝ ըստ Կարեն Ավագյանի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 12:25
dallaqyan

Երեկ հատկապես երիտհանրապետական նոմենկլատուրայի ներկայացուցիչները իրար հերթ չտալով, սոցցանցերում անարգանքի սյունին էին գամել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սերժ Սարգսյանին կազինոյում խոշոր գումար պարտվելու մասին հարց տալու համար։

Բնականաբար, առաջին գծում Կարեն Ավագյանն էր, որ Զ. Փոստանջյանին համարեց ավելի թուրք, քան ցանկացած թուրքի, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցու։

Իհարկե, Զ. Փոստանջյանի վարքագիծը, մեղմ ասած, ողջունելի չէ, դրա մասին խոսք չկա։ Բայց այդ դեպքում անհարմար բան է ստացվում. Սերժ Սարգսյանը իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել Վիկտոր Դալլաքյանին, որը ժամանակին ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը խաղամոլ է, կազինոներում մեծ գումարներ է պարտվել, նույնիսկ գումարի չափն էր նշել։ Ելնելով երիտհանրապետականների տրամաբանությունից, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել ցանկացած թուրքից ավելի թուրք անձնավորության, ու այդ փաստը, կարծես թե, ոչ մի վրդովմունք չի առաջացրել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թող փորձեն՝ կարեն ավագյանին լիքը տաշտակի կողքից հեռացնել, տեսեք ինչ փաստեր է բերելու
    կազինոներից: Ինձ համար ազգությամբ՝ մեկ թուրք, որը ամեն տարի ցուցանակով,՝ ,,Մենք ամենքս
    Հարանտ Դինք ենք,, անձը, մեկ միլիոն կարեն ավագյան արժի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031