Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայերն աջակցում են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին և «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 12:12

Ամիսներ առաջ «Շիրակ կենտրոնը» տեսանյութ էր պատրաստել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում առկա խնդիրների մասին: Ինչպես մնացած շատ տեսանյութերի դեպքում, այս անգամ ևս արտերկրում բնակվող մեր հայրենակիցների արձագանքը չուշացավ:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին այցելեցին այդ առողջապահական հաստատություն և տնօրեն Նադյա Վարդանյանին հանձնեցին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու գյումրեցի, ներկայումս ԱՄՆ –ում բնակվող երգիչ-երգահան Արթուր Մադոյանի կողմից ուղարկված օգնությունը՝ հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ և բուժանձնակազմի համար նախատեսված համազգեստներ: Այսօր նույնանման օգնություն տրամադրվեց նաև Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031