Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանին հանում են ԵԽԽՎ պատվիրակությունից

Հոկտեմբեր 03,2013 12:07

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ հայտարարեց, որ փոփոխություն է կատարելու ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

            Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ:

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

Հաշվի առնելով  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  է  ենթակետը`  հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ժամանակին էլ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանին հանեցին ու Եվրոպան իր հաշվին էր Քոչարյանին հրավիրում: Բան էլ չի լինի` Հայաստանը կխայտառակվի ու վերջ: Արդեն վարժվել են խայտառակվելուն????? լավ չի…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Օլիգարխային իշխանությունները միայն կեղծել-թաքցնել,անմեղ հակառակորդներին նստեցնել ու բերան փակել գիտեն:Այլ խոսքերով՝սա կոչվում է ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

    Զարուհի Փոստանջյանի հարցը ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ օրենքի սահմաններում էր: Ապրես Զարուհի:

  3. Maxim says:

    Մի մուկ խոսեց իր հերթին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031