Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կասկածների սլաքն ուղղվում է դեպի Կոտայքի մարզպետ

Հոկտեմբեր 03,2013 12:04

2013թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետարանի դիմաց սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր հորեղբոր սպանությունը չի բացահայտվի, քանի որ ինչ-որ մարդիկ փորձում են այն գաղտնի պահել։

… Իսկ ո՞րն էր սպանության իրական դրդապատճառը։ Հակոբի խոսքով՝ այս սպանությունը քաղաքական էր, եւ անձնական կամ մեկ այլ բան չէր կարող պատճառ դառնալ։ «Սպանողներն էլ երեւի հայտնի են, համոզված եմ, որ իշխանություններն էլ գիտեն։ Եթե այդպես չլիներ, հաստատ չէին թողնի, որ այսօրվա դրությամբ գյուղի միակ մանկապարտեզում անտերության վիճակ լիներ։ Ո՞նց է լինում, որ 8 հոգի դիմում է գրում, ազատվում աշխատանքից, ու ոչ ոք չգիտի, թե ինչու։ Ինչպես սպանությունը, այնպես էլ սպանությունից հետո գյուղում ստեղծված իրավիճակը մարզպետի թույլտվությամբ է եղել։ Առանց մարզպետի բան չի լինի, մարզպետի ճտերն առանց նրա որեւէ բան չեն կարող անել,- ասաց Հակոբը՝ հավելելով որ այս սպանությունը կբացահայտվի, քանի որ գյուղում ամենաթողության մթնոլորտը չի ցրվում, եւ ով ինչ ուզում է, անում է,- եթե մարզպետը թողնում է՝ իր համայնքներից մեկում նման վիճակ ստեղծվի, ուրեմն այս երկրում մի բան այն չէ, մի բան ճիշտ չի դրված, մենք ճիշտ տեղում չենք։ Գնացե՛ք, նորանշանակ գյուղապետ Արթուր Մուրադյանին հարցրեք՝ ավագանին հաստատե՞լ է իր թեկնածությունը։ Ո՛չ, իհարկե չի հաստատել։ Այդ հարցը անգամ չեն էլ դրել»։

Ըստ մեր զրուցակցի՝ գյուղապետարանի աշխատակիցները նորանշանակ գյուղապետի հետ չեն աշխատել միայն մի բանի համար, որ նա կասկածվում է նախկին գյուղապետի սպանության մեջ։

Սպանված Հրաչ Մուրադյանի եղբոր որդին ասաց, որ իրենք չեն պատրաստվում լռել, ու եթե ամեն ինչ այս հունով ընթանա, ապա իրենք էլ իրենց քայլերը կանեն. «Նախագահական նստավայրի հենց դիմացը նստացույցից սկսած մինչեւ հացադուլ կանենք, իսկ մնացածը հետո կտեսնենք»։

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Պռոշյանում ամեն ինչ նորմալ է։ «Հարազատներն ինչ ասես կարող են ասել, բայց հո դա հի՞մք չէ։ Ի՞նչ կապ ունի մարզպետն այս ամենի հետ։ Հիմարությունների վերջը տվե՛ք, գյուղապետի սպանությունը մարզպետի թույլտվությա՞մբ, ա՛յ քեզ բան։ Իրավապահ մարմիններ կան, թող դիմեն իրավապահներին, իսկ մարզպետն այդտեղ որեւէ իրավասություն չունի»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կովալենկոյի լկտիությունը չափ ու սահման չունի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031