Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Նման վարքագիծն անընդունելի է այդ տեսակ ինստիտուտներում»

Հոկտեմբեր 03,2013 11:39

«ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցի նման հարցերն ու հայտարարություններն ընդհանրապես վնասում են ընդդիմության վարկին, նման հայտարարությունները երբեք տպավորություն չեն ստեղծում, որ ընդդիմությունը լուրջ գործով է զբաղված, և որևէ արդյունք, բացի ընդդիմության վարկը գցելուց ու ընդդիմության հեղինակությանը հարվածելուց, նման հայտարարությունները չեն կարող ունենալ»,- «168 ժամի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը, թե արդյոք նա վերջերս խաղացե՞լ է Եվրոպայի կազինոներում, և որքա՞ն գումար է տանուլ տվել։

ԵԽ ԽՎ պատվիրակները, Ա. Գրիգորյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական կյանքի նրբերանգներին շատ ծանոթ չեն և նման հայտարարությունից հետո կարող են գալ այն եզրակացության, որ Հայաստանի ընդդիմությունը բաղկացած է «չափազանց վատ դաստիարակություն ստացած փողոցայիններից ու անլուրջ մարդկանցից, և, որ ինչքան էլ արգահատելի լինեն Հայաստանի իշխանությունները, գոնե նրանք ընդդիմության պես «թոկից փախած չեն», իսկ նման կերպով «սիրտ հովացնելը» քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չէ»։

Ա. Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի հեղինակության նկատմամբ ավելի ծանր հարվածներ գալիս են իշխանության վարքագծից, ընտրություններ կեղծելուց, մարդկանց քաղաքական նկատառումներով բանտարկելուց և այլն. «Ես չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանի նման հայտարարությունը հակահայրենասիրական է, կամ, եթե Զարուհի Փոստանջյանը նման բան չասեր, ուրիշները չէին իմանալու։ Դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ նման վարքագիծն անընդունելի է այդ տեսակ ինստիտուտներում, նման տեսակ հայտարարությունները լավ տպավորություն չեն թողնում, և ընդհանրապես ընդդիմության լրջության վերաբերյալ կասկածներ են հարուցում»։

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031