Բրիտանական դեսպանատան հրավերով՝ «Հայաստանում Բրիտանիայի օրեր» ծրագրի շրջանակում Երևանում է բրիտանացի լրագրող եւ գրող Լանս Փրայսը:
Նա 2000-2001թթ եղել է անգլիական Լեյբորիստական կուսակցության հաղորդակցության բաժնի ղեկավարը, ինչպես նաև վարչապետ Թոնի Բլեերի հատուկ խորհրդականը՝ 1998-2000թթ: Լանս Փրայսը գրող է, հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան: Լանսը պարբերաբար գրում է հետևյալ լրատվամիջոցներում՝ The Guardian, Daily Telegraph, The Times, Independent Evening Standard, New Statesman,, Today Programme, Newsnights, Panorama, Question Time, Channel Four News, BBC:
Aravot.am-ը պարոն Փրայսից հետաքրքրվեց ի՞նչ խորհուրդ կտա մամուլի այն քարտուղարներին, որոնք ստում են լրագրողներին:
«Երբեք մի՛ խաբեք, այդ մասին գրել եմ նաեւ իմ գրքերից մեկում: Օրինակ միակ սուտը, որ ժամանակին ասել եմ, այն է եղել, որ երբ լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք վիճե՞լ են ֆինանսների նախարարն ու վարչապետը, ասել եմ՝ չգիտեմ: Ես նաեւ մամուլի քարտուղարներին խորհուրդ կտամ երբեք չասել՝ no comment, դա ամենասարսափելի պատասխանն է»,- ասաց հայտնի լրագրողը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ