Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթը հիասթափեցնող էր

Հոկտեմբեր 03,2013 11:28

Հատկապես Մաքսային միությանն անդամակցելու անսպասելի որոշումից հետո, ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթից ակնկալիքները սովորականից ավելի մեծ էին։ Վերջին քսաներկու տարվա ընթացքում երկրի ճակատագրի համար կարեւորագույն որոշման նախաշեմին Հայաստանի նախագահից սպասվում էր այդ որոշման հիմնավորումների սպառիչ ներկայացում: Սակայն Ս. Սարգսյանի երեկվա ելույթը այդ առումով կարելի է ասել, հիասթափեցնող էր թե՛ եվրոպացիների եւ թե՚՛ Սարգսյանի այս որոշման մեջ երկրի զարգացման համար լուրջ հեռանկարի ակնկալիք ունեցողների համար։

Իր երկարաշունչ ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձավ եվրոպական կառույցներում սովորաբար հնչող հարցերի ողջ «ռեպերտուարին», ընդ որում դա արեց գրեթե անփոփոխ շեշտադրումներով։ Եվ եթե մի քանի դետալներ դուրս հանենք, ապա կարելի է ասել՝ նրա ելույթի հիմնական ուղերձներն անփոփոխ էին եւ գրեթե չէին տարբերվում նույն ամբիոնից ունեցած նրա նախորդ ելույթում հնչեցված մտքերից, բարեփոխումներ, եվրոպական արժեքներ, Ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում…

Նկատելի տարբերությունը թերեւս այն էր, որ այս անգամ Սերժ Սարգսյանը չհայտարարեց, թե պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը առավելություն կունենա, քանի որ մշտապես զբաղված է պատերազմական քարոզչությամբ։ Այս անգամ, ընդհակառակը, Սերժ Սարգսյանը սովորականից ավելի ինքնավստահ էր եւ հատկապես ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչին տրված պատասխանում՝ աննախադեպ կոշտ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031