Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մենք հավատում ենք, որ իսկապես բոլորն էլ «դեմ» են քվեարկել»

Հոկտեմբեր 03,2013 11:22

Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք հարցն այլեւս փակված են համարում։

«Ես իսկապես էլ չեմ ուզում խոսել, ասում եմ, որ թեման փակ է, եւ մենք հավատում ենք բոլոր նրանց, ովքեր ասում են, որ «դեմ» են քվեարկել, եւ դիմում ենք բոլոր նրանց՝ այլեւս մեղավորներ չփնտրել եւ իրար չմեղադրել, որովհետեւ սա իշխանության ուզածն է՝ հիմա մենք իրար մեղադրենք, մեղավորներ փնտրենք եւ այլն։ Այսօրվա մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք համոզվել ենք, որ իսկապես բավական քանակով մարդիկ «դեմ» են քվեարկել, նույնիսկ նրանցից դուրս, ովքեր հայտարարել են»։

– Ինչպե՞ս եք դա բացահայտել, եւ ո՞ւր են կորել այդ քվեաթերթիկները։

– Չեմ կարող ասել, իսկապես չեմ կարող, փորձեք իրենցից պարզել։

– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել տիկին Սարգսյանի հետ, ի

վերջո, նա մասնակիցն է եղել։

– Մենք կարծում ենք, որ կեղծիք է եղել, իշխանությունը կեղծել է, որպեսզի օգտագործի, ինչպես այսօր մի ջահել ասեց (Մանուկյանը նկատի ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով ԱԺ հարցուպաւոասխանի ժամանակ անպատեհ անդրադարձավ եւ ծաղրեց նաեւ նախօրեի քվեարկությունը), բայց որպեսզի այս պրովոկացիային, սադրանքին ընդառաջ չգնանք, մենք դիմում ենք բոլոր մարդկանց, ովքեր իսկապես «դեմ» են քվեարկել՝ որեւէ մեկին չմեղադրել։ Մենք հավատում ենք, որ իսկապես բոլորն էլ «դեմ» են քվեարկել։

– Դուք եք հավատում, բայց հասարակությունը հավատո՞ւմ է։

– Ես ասացի՝ սա սադրանք է, եւ այլեւս ոչինչ չունեմ ասելու։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031