Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ավելի անբնական էր Սերժ Սարգսյանի պատասխանը Փոստանջյանին

Հոկտեմբեր 03,2013 10:57

Շատերը մեղադրում են Փոստանջյանին՝ այլ երկրների ներկայացուցիչների աչքի առաջ Սերժ Սարգսյանին նման հարց ուղղելու համար, ոմանք գովասանքի խոսքեր են հնչեցնում։ Վիճակը, խոստովանենք, հակասական է։ Մի կողմից հարցն անշուշտ ականջ շոյող չէ, նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի՝ բոլորին հայտնի «վնասակար սովորությունները»։

Մյուս կողմից, սակայն, եթե Զարուհի Փոստանջյանի մոտ առաջացել է այդ հարցը, ապա որտե՞ղ նա կարող էր այդ հարցը հրապարակային ուղղել Սերժ Սարգսյանին։ Եթե կազինոյում Սերժ Սարգսյանի 70 միլիոն եվրո կորցնելու պատմությունը համապատասխանում է իրականությանը, ապա որպես ընդդիմադիր պատգամավոր՝ Փոստանջյանը պետք է այդ հարցը հրապարակային տա, եւ ոչ թե ասենք՝ գրավոր, կամ աուդիենցիա խնդրի այդ հարցը տալու համար։ Դա բնական է։

Փաստն այն է, որ գործնականում Սերժ Սարգսյանին իր համար ոչ հաճո հարցեր ուղղելու հնարավորություն ուղղակի չկա։ Այդ հնարավորությունը չունեն ոչ միայն պատգամավորները, այլ նույնիսկ լրագրողները։

Ամենաթարմ օրինակը՝ օրերս Սերժ Սարգսյանը գնացել էր Բավրայի մաքսակետ ու իր հետ տարել մի քանի տասնյակ լրագրողների։ Վերջիններս, սակայն, Սերժ Սարգսյանին նույնիսկ հեռվից չէին տեսել այնտեղ։

ԵԽԽՎ լիագումար նիստը Սերժ Սարգսյանին հարց ուղղելու համար օգտագործելը, այս տեսանկյունից, այնքան էլ անբնական չէ։

Ի վերջո, եթե ԵԽԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ ամբիոնից որպես ՀՀ նախագահ հանդես չգար այնպիսի տիպաժ, ինչպիսին Սերժ Սարգսյանն է, թերեւս ոչ ոքի մոտ նման հարց չէր առաջանա։

Շատ ավելի անբնական է Սերժ Սարգսյանի պատասխանը։ Ավելի բնական կլիներ, եթե Սերժ Սարգսյանը պարզապես ասեր, որ Զարուհի Փոստանջյանի ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Եվ տվյալ դեպքում բոլորովին էլ կարեւոր չէ՝ այդ տեղեկությունը ճիշտ է, թե սխալ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hakob says:

    շատ ավելի անբնական է, որ Զարուհին նման հարց չտար, իսկ Նիլոկն էլ սենց բան չգերեր:
    երկուսն էլ սկանդալիստ են, ու իրանց հացի փողը սկանդալներով են աշխատում ու դա վաղուցվա փաստ է:

    մեկ ա , բկներին ա մնում ու մնալու ա էտ հացը

  2. Art says:

    շատ ավելի լավ կլիներ որ մէր ազգի մեջ լինեին վստահելի մարդիկ որոնք չեին դավաջանի մէր ազգին ինչպիսին սերժիկնե ու նրան պաշտպան կագնողնրն են սուտի վոր նրանց նպատակն է հայաստանը դատարկլը

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Երկրի դե ֆակտո նախագահը սովոր է ՄԻԱՅՆ անողնաշար վասալների քծնանքներին. դրա համար իրեն թվում է,թե հայ ժողովրդի «փրկիչն» է: Բայց իրականում մի կոպիտ քաղաքական սխալ մյուսի հետևից է անում:

    Առանց «սկանդալիստ» Զ.Փոստանջյանի ու Ն.Փաշինյանի Հայաստանի քաղաքական դաշտը կլիներ ԿՈՒՅՐ ու ԽՈՒԼ ՁԵՎԱՑՈՂ վախկոտ ՍԱԳԵՐԻ սագանոց:

  4. Rick says:

    Շատ անարժան արարք էր:
    Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը: Ինչու Ռաֆֆիին կարգին չաջակցեցիք, իսկ հիմա, 1 տարի անց, Զարուհին վայնասուն է բարձրացրել: Էն էլ ոորտեղ?
    “Ես չեմ ընդունում Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահ”,- ասում եք: Իսկ ես, օրինակ, ընդունում եմ: Եվ քեզ ես եմ ընտրել, մի մոռացիր: Քո անձնական կարծիքը քեզ պահիր, ԵԽԽԽՎ-ն անձնական հաշիվներ մաքրելու ամբիոն չէ:

    Փաստեր ունեք, տիկին Զարուհի, նախ դիմեք դատախազություն: Թե հետո ինչ անել, դուք ավելի լավ գիտեք…
    Հաջողություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031