Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ հրամանատարներ. Ոչ մի պատգամավոր զինդատախազին հարց չուղղեց կալանավորված ազատամարտիկ գնդապետի մասին

Հոկտեմբեր 03,2013 10:47

Այսօր մի խումբ ազատամարտիկ հրամանատարներ Aravot.am-ի հետ զրույցում հայտարարությամբ հանդես եկան՝ ուղղված մեր քաղաքական-կուսակցական դաշտին: Նրանք իրենց դժգոհությունն արտահայտեցին բոլոր խորհրդարանական կուսակցություններից. «Ցանկանում ենք ուշադրության արժանացնել այս մի քանի օրվա մեջ տեղի ունեցած երեւույթներին, որն ուղղակի առնչվում է ազատամարտիկների բարձրացրած բողոքի էության եւ ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալման հետ: Խոսքն ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների մասին է՝ կապված ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հետ: Զինդատախազը ներկայացավ բոլոր խմբակցություններին, հետո ելույթ ունեցավ ԱԺ-ում: Նրա կատարած այդ ամբողջ գործողությունների ընթացքում ոչ մի պատգամավոր՝ լիներ դա ընդդիմությունից, թե իշխանությունից, զինդատախազին հարց չուղղեց՝ նախօրեին կալանավորված ազատամարտիկ գնդապետի ձերբակալման մանրամասները պարզելու համար: Ոչ ոք բացարձակապես չհետաքրքրվեց ազատամարտիկի վիճակի մասին, փոխարենը՝ որքան ուզեք կուսակցական եւ անձնական հարցադրումներ եղան:

Ահա սա է ազատամարտիկներին ցուցաբերվող վերաբերմունքը իշխանության օղակներում եւ հասարակությունում: Դա է այսօրվա իրականությունը: Մենք մեր ձայնն ենք բարձրացրել հենց այս իրականության դեմ: Եվ դա մենք անում ենք ոչ միայն մեզ համար, այլ մեզանից հետո եկող սերնդի դաստիարակության համար, որի ձեռքերում են մեր հայրենիքի ապագան»:

Ըստ ազատամարտիկների, նկատի ունենալով կուսակցականների պահվածքը Գեւորգ Կոստանյանի մոտ՝ «դա պետք է դաս լինի ազատամարտիկներին եւ այն թեւի համար, որոնք հույսները կապում են կուսակցությունների եւ օլիգարխների հետ: Տղե՛րք, վերջապես հասկացեք, մենք նրանց պետք ենք զոհված կամ մեռած վիճակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ոչ մի պատգամավոր զինդատախազին հարց չուղղեց, որևհետև այնտեղ են հավագվել,՝ Հայի այն
    ծայրահեղությունը, որոնք իրենց էությամբ ճիշտ հակառակն են՝ ազատամարտիկներին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031