Երեկ հայ հանրությունն այս առիթով բաժանվել էր երկու հավասար ճամբարի, մի մասն ասում էր, որ լավ արեց, բա լա՞վ է, որ իրենք ընտրություններ են կեղծում, քրեական գործեր փակում, թալանում, գռփում, կործանում երկիրը։ Բա ի՞նչ պիտի աներ՝ Հայաստանում չի կարողանում տալ էդ հարցը, պետք է Ստրասբուրգում տա։ Ներսում չենք կարողանում հարցը լուծել, պետք է հույսներս դնենք եվրոպացիների վրա։
Մյուս թեւն ասում էր. Զարուհին թուրք է, դավաճան, երկրի կեղտոտ սպիտակեղենը հանել է դուրս։ Մեկն անգամ «Ֆեյսբուքում» գրել էր. «Մահ Զարուհուն»։
Եթե երկուստեք համակած կատաղությունն ու ոչ կոռեկտ արտահայտությունները թողնենք մի կողմ, պետք է նկատենք, որ երկու կարծիքի մեջ էլ ճշմարտության նշույլներ կան։
Երկու թեւին էլ կարելի է հասկանալ։ Մի կողմից ինչ-որ բան երկրում փոխելու երիտասարդական մաքսիմալիզմն է, մյուս կողմից՝ երկրի նախագահի ինստիտուտի նկատմամբ հարգանքն ու բարեկրթության պահանջը։
Կարդացեք նաև
Բայց եթե բոլորին արդարացնելու մայրական այս մոտեցումը մի կողմ դնեմ, պետք է ասեմ, որ տհաճ էր լսել այդ հարցը եւ տեսնել, թե ինչպես են քո երկրի նախագահին օտար ափերում այդպես նվաստացնում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Երկու թևին չես կարող հասկանալ…Զարուհու քայլը կարելի է որակել այսպես, մարդ, ով փոձեց առաջին իսկ հնարավորության դեպքում ապականել /անկախ ամեն ինչից/իր իսկ հայրենակցին թշնամու մոտ…Եթե թերթենք պատնության էջերը, ապա հայը միշտ էլ ճակաագրական պահին դավաճանել է իր ազգին,իսկ թշնամին օգտագործել է այն: Այս քայլով նա ոչ միայն որակազրկեց իրեն որպես մարդ, այլ զրոյացրեց իրեն որպես /իբր/ քաղաքական գործիչ…Ամոթ…շատ ամոթ…
Չգիտեմ, թե հայության ո՞ր տոկոսն է Gayane-ի նմամ մտածում, բայց պետք է ասեմ՝, որքան շատ,
այնքան՝ սարսափելի, մեր ազգի համար: Մի՞ թե այդ մարդիք կարծում են թե մեր երկիրը,՝ առավել ևս երկրի նախագահ կոչեցյալը, ողջ աշխարհով մեկ դեռ Զարուհու ասելուց հետո պետք է ապականվեն: Հայստանին որպես երկիր կամ չեն ճանաչում, կամ էլ ճանաչում են այնպիսին ինչպիսին որ կա,՝ չափազանց կոռումպացված, քրեաօլիգարխիկ, կիսաֆեոդալական մի համակարգ, որտեղ անօրինականության ղեկը հանցավոր ռեժիմի ձեռքում պահվում է թաղի խուժանի, և նրանց ոստիկանական համազգեստ հագցրած մի մասի կողմից, որի ծանր հետևանքները ստիպում են, որ
ժողովուրդը արտագաղթի դեպի անորոշություն: Զարուհու հարցադրումները ոչ թե իրեն զրոյացրեց,
այլ զրոյացվող երկրի փրկության ճիչ է: Իսկ դու հավանաբար շատ երիտասարդ ես, և դեռ ընտանիքի
հոգս չունես, այ երբ ունենաս, այն ժամանակ ավելի ճիշտ կգնհատես ամեն ինչ, այդ թվում և Զարուհու գործողություններին կտաս ճիտ գնհատական: