Այս մասին հայտարարել են թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները: Ըստ այդմ, 2014 թվականի մրցաշրջանից մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է $ 30 միլիոն: Ընդորում, տղամարդկանց եւ կանանց պարգեւավճարները կմնան հավասար: «Tennis.com»-ը տեղեկացնում է, որ «Մեծ սաղավարտի» շարքի բոլոր չորս մրցաշարերում կազմակերպիչները բարձրացրել են դրանց ընդհանուր մրցանակային: ֆոնդը: Այսպես, «Ուիմբլդոնինն» այժմ $ 36 միլիոն է, «US Open»-ինը՝ $ 34,5 միլիոն, «Ռոլան Գարոսինը»՝ գրեթե $ 30 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ