Բուդվայում ընթացող 8-18 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնության չորրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից երեքը՝ Արմեն Բարսեղյանը, Տիգրան Հարությունյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, շարունակում են հաղթարշավը:
Արմեն Բարսեղյանը` 10 տարեկանների, Տիգրան Հարությունյանը՝ 16 տարեկանների, պայքարում հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակները գլխավորում են միանձնյա, իսկ Հովհաննես Գաբուզյանը, որ առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ, նույնպես իր անվան դիմաց գրանցել է 4,0 միավոր, սակայն 18 տարեկանների խմբում եռիշխանություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ