Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում «Հարավային Կովկասի անվտանգության հարցերը» թեմայով հասարակական լսումներից հետո Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի աշխատակից, Թեքալիի խաղաղասիրական գործընթացի մասնակից Ալի Աբասովը հայտարարեց. «Ես մասնակցել եմ այսպիսի շատ միջոցառումների, ես միշտ վախենում եմ երկու սխալ գործելուց: Առաջին՝ մենք համարում ենք, որ մենք քաղաքական գործիչներով ենք հավաքվել եւ վճռում ենք քաղաքական հարցեր: Մենք քաղաքացիներ ենք եւ իր տարբերության այլ երկրների քաղաքացիների, մենք քաղաքացիներ ենք, ովքեր ձայնի, որոշումներ կայացնելու իրավունք չունենք եւ սեփական կառավարության վրա ազդեցություն չունենք: Այսօրվա թեման շատ կարեւոր էր, որովհետեւ այդ այն եզակի թեմաներից էր, որ վերաբերվում մեզ՝ բոլորիս, անվտանգության հիմնահարցը անմիջապես վերաբերում մեր կյանքին, հասարակ յուրաքանչյուր քաղաքացու: Բնակչությունը, որ հնարավորություն չունի ազդել իր կառավարության վրա, կարո՞ղ է անվտանգ ապրել: Մենք ասում ենք՝ ոչ: Անվտանգ կարող են ապրել միայն նրանք, ովքեր հնարավորություն ունեն ազդել իրեն կառավարության վրա: Սեփական կառավարության վրա ազդել նշանակում է կարողանալ ընտրել, իրավունք ունենալ ընտրել այն մարդկանց, որոնց ուզում ենք տեսնել: Երբ մենք չունենք այդ հնարավորությունը, ուրեմն դեռ անվտանգության մեջ չենք:
Երկրորդ, արդյոք մեր իշխանության ներկայացուցիչները գտնվո՞ւմ են անվտանգության մեջ են»: Ոչ, իշխանության ներկայացուցիչները նույնպես անվտանգության մեջ չեն, որովհետեւ նրանք նույնպես ազդեցություն եւ ազդեցության հնարավորություն չունեն այն ուժերի վրա, որոնք այժմ իշխում են տարածաշրջանում: Իսկ տարածաշրջանում իշխում են ոչ միայն Արեւմուտքը, ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ավելի փոքր երկրներ, ասենք՝ Թուրքիան եւ Իրանը, ովքեր իրենց հետաքրքրություններն եւ ազդեցությունն ունեն:
Բայց, իհարկե հիմնական խաղացողներն 3-ն են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրամիությունը: Եվրամիությունը ամենաքիչ ագրեսիվ ուժն է, նա առաջարկում է Հարավային Կովկասի երկրների ասոցացման անդամակցության ծրագիր: Այդ ծրագիրը բավականաչափ հաջող է, մենք կարող ենք դրան մասնակցել: Եվ դա մեզ հնարավորություն կտա իրականացնել հարավային Կովկասի ինտեգրացման գաղափարը: Առանց հարավային Կովկասի քաղաքացիների ինտեգրացման ոչ մի անվտանգություն չի լինի, ոչ ոք չի կարող իրեն պաշտպանել, եւ տարածաշրջանը միշտ ենթակա է լինելու արտաքին ազդեցության»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Առողջ մտքեր կան,Մի բան միայն պետո է հավելել.պանթուրքիզմի գործոնը,այդ ցեղի ագրեսիվ,րալանչիական եվ ասիմիլատորական անհագ հակումը եվս լուրջ վտանգ է տարածաշրջանի համար;