Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյան․ «Ազգային արժեքը սեփականություն չէ, այն բոլորինն է»

Հոկտեմբեր 02,2013 22:02

Կայացավ ՀՀ Հանրային խորհրդի  մշակույթի ենթահանձնաժողովը: Հանձնաժողովի օրակարգում քննարկեցին երեք հիմնական հարցեր՝ իրականացնել Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների շարք, Լուսինե Զաքարյան, Խորեն Պալյան երախտավոր զույգի բնակարանը տուն-թանգարանի վերածելու եւ Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացը իրականացնելու հարցերը:

Հայաստանում Զարդ մշակութային հ/կ-ն ստեղծել է աշխատանքային խումբ եւ ծրագիր, որը նախատեսված է իրականացնել 2013թ.-ի հունիսից մինչեւ 2014թ.-ի հունիսը: Կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի խոսքով Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումները բազմազան են: Կկազմակերպվեն վիկտորինա խաղեր՝ հարցերը վարպետի կենսագրականից կլինի, դիմանկարների մրցույթ, երաժշտության մրցույթ: Միջոցառմանը հնարավորություն կունենան մասնակցելու բազմաթիվ մարդիկ, արվեստասերների մեծաթիվ բանակ կհավաքվի.

«Նրա երաժշտությունն արդի է եւ վիզուալ: Կա վարպետներին գնահատելու եւ հիշելու մեծ բաց, որը պետք է լրացվի: Ծրագիրը իրականացնելու համար խանգարող որեւէ համակարգ չկա»:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի համոզմամբ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար աջակիցներ են պետք: Արամ Խաչատրյան անունը շոշափողները պետք է հիմք ունենան կամ այնքան իրավունքներ, որ անգամ շոշափեն: Առաջարկը հիմնավոր համարելով հանրային խորհրդի անդամները համաձայնություն տվեցին ծրագիրը իրականացնելուն:

Երկրորդ հարցը, որը դրվեց քննարկման եւ հավանության արժանացավ դա երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարան վերածելու նախագիծն էր:

Լուսինե Զաքարյանի անունը կրող ֆեյսբուքյան էջի հիմնադիր Վարդուհի Սուքիասյանը պայքարում է բնակարանը հետ վերադարձնել անարժան ժառանգներից: Բանն այն է, որ չունենալով հետնորդ զույգի բնակարանը մնացել է Խորեն Պալյանի մոտ եւ հեռավոր ազգականներին, որոնք էլ այն կռվախնձորի են վերածել: Բնակարանն արդեն 7 տարի է անուշադրության է մատնված, այն անմխիթար վիճակում է.

«Տունն ավիրված է, դա Խորեն Պալյանի եղբոր տղաների ձեռքի գործն է, մենք գործ ունենք մշակութային ժառանգության հետ, որը պատրաստ է թանգարան դառնալուն: Ելնելով բնակարանի ոչ պատշաճ վիճակից՝ պետությունն իրավունք ունի զրկել անարժան ժառանգներին ժառանգությունից»:

Լեւոն Իգիթյանի խոսքով ազգային արժեքը սեփականություն չէ, այն բոլորինն է: Անիմաստ է բարեկամների դարդը քաշել, անհրաժեշտ է հայցով դիմել դատարան եւ տուն-թանգարանի հարցը բարձրացնել հանրային խորհրդի անունից:

Երրորդ հարցը Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացն է:

«Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հայ ժողովրդի կողմից սիրված, կինոյի եւ թատրոնի ժողովրդական դերասան Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման աշխատանքները:

ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանի պնդմամբ իրենց ցանկությունն է արձանը տեղադրել փոքր կենտրոնի որեւիցե պուրակում կամ մշակութային օջախներից մեկում: Ֆինանսավորումը կա, միայն տարածքն է անհրաժեշտ:

Հանրային խորհուրդը որոշեց քննարկել եւ այնպիսի եզրակացության գալ, որը  միայն ծրագրի օգտին կլինի:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031