NEWS.am․ Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների գործադրած բռնության փաստով քրեական գործի հարուցումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Արգիշտի Կիվիրյանը վստահ է, որ նման ճակատագրի կարժանանա նաեւ մյուս գործը, քրեական գործի հարուցումը կմերժեն նաեւ սեպտեմբերի 4-ին Բաղրամյան փողոցից տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելու դեպքով, երբ ինքը, որպես գլխավոր խմբագիր գնացել էր Արաբկիրի ոստիկանության բաժանմունք, որպեսզի հետեւի գործընթացներին, բայց ապօրինի բերման են ենթարկել։
Մանրամասները կարդացեք՝ NEWS.am-ի կայքում։