Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սովորական կին եմ, բայց հանդիպեցի շատ անսովոր մարդու»․ Ռիմա Դեմիրճյան․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2013 21:33

Այսօր բազմաթիվ հայտնի ու անհայտ մարդիկ շտապում էին Կարեն Դեմիրճյանի անվան թանգարան։ Վստահ են՝ նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, իր ծննդյան օրն անպայման այցելում է ամուսնու թանգարան։

Տիկին Ռիման այսօր դարձավ 80 տարեկան: Կյանքի մեծ մասն անցկացրել է սիրելի ամուսնու կողքին. իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը Կարեն Դեմիրճյանն է. «Ես սովորական կին եմ, բայց հանդիպեցի շատ անսովոր մարդու»:

Տիկին Ռիման հիշում է ամուսնու հետ ապրած իր յուրաքանչյուր օրն ու այն վերապրում նորովի. «Նրա մոտ ամեն ինչ հումորով էր արվում, եւ պետք է շատ լավ իմանայիր, հասկանայիր նրան, որ այդ հումորի տողերի արանքում կարդայիր իսկական մարդուն ու իսկական վերաբերմունքը»:

Տիկին Ռիմայի Երջանկության դեղատոմսը խիստ անձնական է. «Իսկական սերն անձնազոհություն է պահանջում, հատկապես կնոջից: Կինը պետք է անձնազոհ լինի եւ ամուսնու նկատմամբ, եւ երեխաների, եւ թոռների, եւ հարսների, եւ ընկերների նկատմամբ»:

Այսօր նա մեկ անգամ եւս հիշեց իր եւ Կարեն Դեմիրճյանի առաջին հանդիպումը, որը սկիզբ դրեց նրանց համատեղ կյանքին. «Երբ երիտասարդ էինք, ազատ էինք, մենք ման էինք գալիս ճկույթը ճկույթից բռնած, ազատ, անբաժան, եւ այդ թաղամասի բոլոր խանութների աշխատողները կարծել են, որ մենք քույր ու եղբայր ենք: Բայց երբ դարձավ քաղաքական գործիչ, սկի թեւանցուկ ման չէինք գալիս, պետք է շատ պաշտոնական լինեինք»:

Կարեն Դեմիրճյանի պաշտոնական կյանքն ավարտվում էր տուն մտնելուն պես։ Նա իր ծննդյան օրը չէր սիրում նշել, իսկ տիկնոջ տարեդարձին պոետ էր դառնում. «Երբ լրացավ 50-ամյակս, մի շարք լավ խոսքերից հետո ասաց` իսկական քեզ երկու 25-ով փոխելու ժամանակն է: Ու ես միշտ մտածում եմ` հիմա ինչ կասի, երեւի հումոր կաներ, կասեր, չէ` պառավ ջան, էլ փոխել չկա, արդեն միասին պետք է ծերությունն անցկացնենք, ինչը, ցավոք, չկայացավ»:

Մանրամասները՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031