Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի քան 1 տարի ձգձգվում է կրոնական համոզմունքների պատճառով բանակում ծառայելուց հրաժարվածի դատը

Հոկտեմբեր 02,2013 21:25

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից, 2012թ. սեպտեմբերի 25-ից Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Տաշիր  քաղաքի Վազգեն Սարգսյան  փողոցի 19-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 1994թ. ծնված Էդմոնդ Փեթակչյանի  դատավարությունը: Վերջինս մեղադրվում է  այն բանի համար, որ կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել է 2012թ. գարնանային զորակոչից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327  հոդվածի 1-ին մասով («Ժամկետային  զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից  կամ զորահավաքներից խուսափելը»): Նախկինում չդատված  Է. Փեթակչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ lratvakan.am կայքի՝ հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած  իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակում ծառայել չցանկացողներն օրենքով չեն հետապնդվի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031