Օրերս ԱԺ-ում քվեարկության արդյունքներով՝ 103 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Գեւորգ Կոստանյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: Նախքան ընտրությունը «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի պատգամավորները հայտարարել էին, որ իրենք դեմ են քվեարկելու:
«Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում հիշեց, որ Աղվան Հովսեփյանի ընտրության ժամանակ էլ նմանատիպ պատկեր էր ստացվել. «Այնտեղ էլ այդպիսի բան եղավ, ընդամենը 3 դեմ էին: «Ժառանգությունը» հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, բայց մենք 3 հոգի չէինք,շատ էինք: Ճիշտն ասած չգիտեմ դա ոնց է լինում: Ես ինքս հաշվիչ հանձնաժողովում եղել եմ, ինձ հետո ասել են, որ դու շատ միամիտ ես, չես տեսնում, թե քո քթի տակ ինչպես են քվեաթերթիկն անվավեր սարքում: Այսպիսի բաներ ինձ ասել են, ես միշտ ապշել եմ: Ամեն անգամ փորձել եմ ավելի զգոն լինել, բայց իմ երեւակայությունն իրենց խարդախության երեւակայությանը չի կարող հասնել»:
Մենք ճշտեցինք, այսինքն ՀՀԿ-ականները փոխե՞լ են քվեարկության արդյունքները՝ նա պատասխանեց. «Հնարավոր է, որ այնտեղ ինչ-որ մի բան լինի, հնարավոր է, որ թայֆայական կապեր լինեն, երբ հայտարարում են մի բան, բայց անում են այլ բան, որն ամբողջ ընդդիմադիր դաշտն է հեղինակազրկում: Երբեմն, իրավացիորեն այն հարվածները,որ հասնում են ընդդիմությանը, հարվածում են հենց այսպիսի բաների համար, որ եթե դուք ընդդիմություն եք եւ չեք կարողանում անգամ սկզբունքային հարցը ճշգրիտ ներկայացնել հասարակությանը եւ հասարակությունը տեսնում է, թե քանի ընդդիմադիրի մարդ է այնտեղ նստած , քանի դեմ պետք է լինի եւ դա այդպես չի լինում, ուրեմն խնդիրը ձեր մեջ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արդյո՟ք բացառված է քվերկողների կաշառելը: Ընդիմությունը նույնպես բաղկացած է մարդկանցից;