Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում խրախուսում է գենդերային հավասարության խթանումը

Հոկտեմբեր 02,2013 20:58

ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջյուն Զեյթլինն իր՝  Հայաստան այցի ժամանակ, որն ավարտվում է այսօր, քննարկել է  Հայաստանի հանձնառությունների իրականացման ջանքերն՝ ուղղված խթանելու գենդերային հավասարությունը, բարելավելու կանանց քաղաքական և հասարակական ներգրավվածությունը և անդրադռնալու ընտանեկան բռնության խնդիրներին:

Զեյթլինը հանդիպել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանի, այլ փոխնախարարների,  կառավարության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համանախագահությամբ համակարգվող գենդերային հարցերով խմբի անդամների հետ:

<<Հայաստանն իր ազգային օրենքները և քաղաքականությունը ներդաշնակեցնելու ուղու վրա է՝ ձգտելով համապարփակ և համակարգային ձևով խթանել հավասարություն և լուծել գենդերային հիմքերով բռնություն խնդիրներ, ինչպես նաև աստիճանաբար մեծացնել կանանց քաղաքական ներգրավվածությունը բոլոր մակարդակներում>>,- ասաց Զեյթլինը. <<Արձանագրվել է առաջընթաց՝ չնայած մենք գիտակցում ենք, որ այս բոլոր փոփոխությունները չեն իրականացվի մեկ օրում: Չափազանց կարևոր է ընդունել ազգային օրենսդրություն, որն ամրագրում է այն հասարակական նորմերը և այն համոզմունքը, որ կանայք պետք  է ունենան տղամարդկանց հավասար իրավունքներ և որ ընտանեկան բռնությունը անընդունելի է  և պետք է  պատժվի>>:

Գործող նախագահի ներկայացուցիչը նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանանց քաղաքական ներգրավվածության աճ արձանագրվեց՝  մինչև քիչ ավել քան 10% և ընգծել  է, որ նոր ջանգերի անհրաժեշտություն կա՝ 2014 թ.-ի  տեղական ընտրություններին ընդառաջ:

Հավասար հնարավորությունների մասին ՀՀ նոր օրենքի և գենդերային գործողությունների ծրագրի ընդունման հետ կապված վերջին հանրային քննարումները մեկնաբանելով ՝ Զեյթլինն ասաց՝ «գենդերային հավասարություն» տերմինը հաճախ  սխալ է մեկնաբանվում և հասկացվում: Ժողովրդավարական հասարակությունում հանրային քննարկումները գենդերային հավասարության և կանանց իրավունքների շուրջ առողջ են, սակայն պետք է  հիմնված լինեն փաստերի և վկայությունների վրա: Կատարված աղավաղումները և միտումնավոր խեղաթյուրումները պետք է  վիճարկվեն պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության առաջնորդների  կողմից:

Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները՝ խթանելու գենդերային հավասարությունը և կանանց քաղաքական և տնտեսական հզորացումը Երևանում և մյուս մարզերում, մասնավորապես հեռավոր Սյունիքի մարզում և երաշխավորեց կազմակերպության շարունակական աջակցությունը Հայաստանին՝ միջազգային հանձնառությունների իրագործման հարցում:

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031