Հայաստանցի սպորտային մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Վահագն Ստեփանյանը, հանդես գալով Անտվերպենում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնության նժույգ թափեր մարզաձեւում, չեն մտել եզրափակիչ ութնյակ՝ համապատասխանաբար, զբաղեցնելով 9-րդ եւ 13-րդ հորիզոնականները:
Սակայն, ինչպես մեզ տեղեկացրին ՀԱՕԿ-ի լրատվական բաժնում, հայկական մարմնամարզական դպրոցն, այնուամենայնիվ, այստեղ բացառիկ հաջողություն է արձանագրել:
Վահագն Ստեփանյանն իր ծրագիրը կատարելու ընթացքում մրցավարներին հաջողությամբ է ներկայացրել իր ստեղծած նոր կապակցությունը՝ ուղիղ խաչաձեւումով կանգ ձեռքերին, ապա հակադարձ խաչաձեւում: Մրցավարները բարձր են գնահատել երեւանցի մարզիկի նորամուծությունը, եւ այն գրանցվել է մարմնամարզական բարդ տարրերի եւ կապակցությունների միջազգային անվանակարգում՝ ստանալով «Ստեփանյան» անունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ