Անդրադառնալով Սոս Սարգսյանի հուղարկավորությանը՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողը գրում է. «Ցավոք ռուսական հեռուստաալիքները չցուցադրեցին, թե ինչպես է Հայաստանը հրաժեշտ տալիս Սոս Սարգսյանին: Իսկ գուցե լա՞վ է, որ չցուցադրեցին: Հեռուստադիտողների մոտ կարող էր անցանկալի մտքեր առաջանալ»:
Ուշադրության հրավիրելով այն հանգամանքին, որ Հայաստանի նախագահը գրեթե մեկուկես ժամ ամբոխի հետ քայլել է Օպերայից դեպի պանթեոն` լրագրողը հարցնում է. «Ո՞վ պետք է մահանա Ռուսաստանում, որպեսզի մեր նախագահը մի ժամից ավել քայլի դագաղի հետևից»:
Լրագրողը գրում է, որ սեպտեմբերի 26-ին Սոս Սարգսյանի մահվան օրը ռուսական մամուլը հայտնում էր՝ «Մահացել է ճանաչված…», «Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ…», «Մահացել է նշանավոր…», և նշում, որ ինքը դժվարությամբ է կարողացել ինքնաթիռի տոմս գտնել հուղարկավորությանը մասնակցելու համար և կարծել է, որ բոլոր տոմսերը գնել են մշակույթի նախարարությունից, թատերական գործիչների միությունից, կինոգործիչների միությունից. «Իսկ հուղարկավորության ժամանակ պարզվեց, որ տոմսերի բացակայության պատճառն ինչ-որ այլ բան էր: Ռուսաստանից ոչ ոք չկար, որ հրաժեշտ տար ԽՍՀՄ ժողովրդական արտիստին: Ո՛չ պաշտոնյաներ կային, ո՛չ արվեստի միությունների անդամներ: Անհավատալի է, բայց եթե չլիներ «Մոսկոսվկի Կոմսոմոլեց»-ի լրագրողը, ապա Սոս Սարգսյանի հուղարկավորության ժամանակ ռուսերեն խոսք չէր հնչի», – գրում է հոդվածի հեղինակը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ