Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Գեւորգ Կոստանյանը «կրեպկի օրեշեկ» է»

Հոկտեմբեր 02,2013 20:12

Aravot.am-ի հարցին`արդյոք արժանի թեկնածու է նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի գործի շարունակողը կլինի նա, երկար տարիներ այդ կառույցում կաշխատի արդյո՞ք, հերթը կհասնի դուռը համբուրելուն, թե ոչ, պատասխանելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ասաց. «Դա մութ հարց է, սովորաբար նման նշանակումները հիմնվում են դատախազական մարմնի կարծիքների վրա, բացի այդ` նշանակություն ունի այն, թե ինքը, որ կուսակցությանն է պատկանում: Ամենակարեւորը այն է, որ նա բավականին ինքնուրույն է, այսինքն` նրա որոշման վրա չի կարելի հեռախոսով ազդել, ու կարծես թե «կրեպկի օրեշեկ» է: Տպավորություն կա, որ նա բավականին հաղթանդամ եւ ուժեղ տղամարդ է, ու գուցե  կկարողանա իր տեսակետն առաջ տանել: Կարեւորը` երդում կերավ, որ արդարությունը կպաշտպանի բոլոր միջոցներով»:

Դիտարկմանն էլ` նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը «կրեպկի օրեշեկ» չէ՞ր, Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Նա ավելի ճկուն էր, ավելի իմաստուն: Բացի այդ` միշտ չէ, որ հետեւողականությունը արդյունավետ է, պետք է նաեւ շեղում լինի, բայց ոչ շատ մեծ, որ կարողանաս արդար երեւալ: Արդար լինել` չի նշանակում ատամ առ ատամ մեկին մեղադրել, պետք է լինի նաեւ ներողամտության կոմպոնենտ եւ դա դատախազի ամենակարեւոր հատկանիշն է, հասկանալու հանցանքի խորությունը, լայնությունն ու հետեւանքները, այնուամենայնիվ նա պետք է լինի մարդ»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031