Եթե Իսրայելը չունենար ակտիվ, էներգիայով լի և պայծառ 90-ամյա նախագահ, որը շրջում է ամբողջ աշխարհով, դժվար կլիներ հավատալ հայտարարությանը, որ մեծապես սիրված ֆրանսահայ երգիչ, երգերի հեղինակ, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրը նոյեմբերի 23-ին Իսրայելում համերգ է տալու: Հայտնում է «Ջերուսալեմ փոստ» թերթը:
Ազնավուրն արդեն 89 տարեկան է, ու, այո, մի քանի այլ տարեց երաժիշտներ, ինչպիսիք են՝ Լեոնարդ Քոհենը, Փոլ Անկան, Պիտեր Յերրոուը, Փոլ Մաքքարթնին և Բարբարա Սթրեյզնդը, ելույթներ ունեցել են Իսրայելում, բայց նրանք բոլորը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն մինչև 89-ին տարեկանին հասնելը:
Հայտարարությունը հրապարակվել է տարեցների միջազգային օրը, և կարծես սա նշանակում է, որ երրորդ տարիքից հետո, մոտ ապագայում կարող է լինել նա և չորրորդ տարիքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ