Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Ընդդիմությունն ուզում է ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ կույս մնալ»

Հոկտեմբեր 02,2013 19:26

«Կամ իսկապես քաղաքական կյանքում դոմինանտ են ընկերական հարաբերությունները եւ ոչ մի քաղաքական տարաձայնություն կարեւոր չէ, ուղղակի հարգում են Գեւորգ Կոստանյանին, ընդունում են, կամ համագործակցում են: Ուրիշ բացատրություն ես դրան չունեմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպես մեկնաբանեց Գեւորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու պատգամավորների քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով՝ 103 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Գեւորգ Կոստանյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: Եվ զավեշտն այն էր, որ նախքան ընտրությունը «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի պատգամավորները հայտարարել էին, որ իրենք դեմ են քվեարկելու:

Մեր հարցին, եթե ընդդիմությունը հարգում է Գեւորգ Կոստանյանին եւ ուզում է «կողմ» քվեարկել,ինչո՞ւ էին հակառակ հայտարարություններն անում՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Այստեղ ուզում եմ օգտագործել Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը՝ ուզում են ե՛ւ հաճույք ստանան, ե՛ւ կույս մնան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ եթե ազնիվ եք, թողեք Ռաֆֆի Հովհանիսյանին, թող Քոքոբելյանի հետ միասին՝ ընդիմություն
    խաղան, ինչպես մնացած մյուսներն են՝ կեղծ ընդիմություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031