«Առօրյա կյանքը մեծ իմաստ ունի: Մեր ամբողջ կյանքը կառուցված է նրա վրա: Առօրյա կյանքը կրկնությունն է բոլոր օրերի, իրադարձությունների, մարդկանց, կարիքների, վարքի եւ սովորությունների, սոցիալական հարաբերությունների եւ արժեքների, որոնք միավորելով կամ տարանջատելով լուսանկարիչները բացահայտում են իրենց հետաքրքրող անհատական եւ յուրահատուկ նշանակությունները եւ փոխհարաբերությունները»,-այսօր Ազգային պատկերասրահում կայացած «Սերունդների երկխոսություն: Առօրյա կյանք» խորագրով ցուցահանդեսի ժամանակ նշեց Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Նրա խոսքով ներկայացված է մոտ 100 լուսանկար, որոնք նկարագրում են վերջին կես դարի Լիտվական առօրյա կյանքը: Այս 50 տարիների ընթացքում Լիտվայի լուսանկարիչների 3 սերունդ է ձեւավորվել, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ մոտեցումը առարկային, ոճին եւ տեխնիկային, սակայն նրանք բոլորն էլ անդրադառնում են իրենց ժամանակների ամենակարեւոր բնագավառին՝ միշտ կենտրոնանալով մարդկանց եւ նրանց շրջապատի վրա.
«Այս լուսանկարներն իմ կյանքի մասին են: Սա այն ժամանակն է, երբ ես ծնվել եմ, մեծացել, գնացել դպրոց եւ ընդունվել համալսարան եւ սկսել իմ պրոֆեսիոնալ կարիերան»:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի համոզմամբ մտահաղացումը հետաքրքիր է, երեք սերունդների աշխատանքներ են, որոնք ներկայացնում են Լիտվայի հասարակական կենցաղը՝ պատմական խորության մեջ: Աշխատանքները ճանաչողական իմաստով լավ որակի են:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը նվիրված էր լիտվական լուսանկարչությանը: Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ