Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձերը կբարձրանան հունվարից, բայց սկզբում միայն ուժայիններինը

Հոկտեմբեր 02,2013 19:06

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀՀ նախագահի կողմից խոստացված աշխատավարձերի բարձրացման հարցով: Նախագահը այս ամռանը խոստացել էր, 2014թ. հունվարի 1-ից հանրապետությունում աշխատավարձերի բարձրանալու են:

Սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունն արդեն հաստատել է փաթեթը, որը բյուջեի հետ միասին կներկայացվի, դրանում ոչ միայն ամբողջ պետական համակարգի աշխատավարձերի բարձրացումն է, այլեւ՝ կարգաբերումն ու կարգավորումը: Ըստ նախարարի՝  հունվարի 1-ից կսկսվի աշխատավարձերի բարձրացման պրոցեսը՝ փուլայնությամբ: Առաջին փուլով, այսինքն՝ տարեսկզբին կբարձրանան բոլոր ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ հիմնական բարձրացումը կսկսվի ամռանը՝ «ամեն ինչ համահունչ է նախագահի նշած ժամկետներին»:

Անշուշտ, պարոն Մինասյանը չհամաձայնեց, որ նախագահի ասածը եւ կառավարության արածը համահունչ են, բայց Վաչե Գաբրիելյանը առաջարկեց «շեղումներ չփնտրել»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031