Լրահոս
Օրվա լրահոսը

Հայռուսգազարդի հետ պայմանագիր չունե՞նք

Հոկտեմբեր 02,2013 18:40

Այսօր խորհրդարանում, երբ կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասաց, որ արդեն վեց ամիս է, ինչ ինքը խնդրում է Հայռուսգազարդի հետ ՀՀ կառավարության կնքած պայմանագրի տեքստը, եւ վեց ամիս շարունակ այդ տեքստը չի տրամադրվում իրեն: Պարոն Մանուկյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւմն է խնդիրը, մի՞թե այդ փաստաթուղթը, որը վերաբերվում է ՀՀ բոլոր քաղաքացիներին անխտիր, իր մեջ «պետական գաղտնիք» է պարունակում, ինչո՞ւ իրեն չեն տրամադրում այն տեղեկությունը, որը պատգամավորը պետք է եւ կարող է ունենալ:

Նրա հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն անակնկալ էր բոլորի համար. «Բնականաբար, ցանկացած պայմանագիր, որ կստորագրենք գործընկերների հետ, հասանելի կլինի ձեզ համար: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն, երբ ստորագրվեն, դրանք գալու են Ազգային ժողով, որպեսզի ձեզ հետ միասին քննարկենք դրանում ներառված դրույթները»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031