Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մինչեւ պատասխաներ հանրակրթական դպրոցների վարչական աշխատողների կրճատման վերաբերյալ հարցին, չկարողացավ զսպել չարախնդությունը եւ ծաղրեց խորհրդարանական ընդդիմությանը. «Այսօր վարչապետին հարց տվեցին երեք ընդդիմադիր, որոնցից մեկը հասցրեց նույնիսկ նկարվել նրա հետ»:
Նա ակնարկում էր երեկ ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության քվեարկության արդյունքում հայտնաբերված երեք «դեմ»-ը, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանը լուսանկարել էր՝ որպես «դեմ» լինելու ապացույց:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը՝ a1plusnews-ի