Ազգային ժողովում կառավարութան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ վարչապետին, հերթական անգամ բարձրացրեց Փակ շուկայի հարցը, նկատելով, որ այդ հարցը դեռ 2012-ից է բարձրացնում, թե ինչու եւ ինչպես կառավարությունը չի կարողանում իրականացնել պատմամշակութային հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները:
Տիգրան Սարգսյանը չափից դուրս հակիրճ էր. «Մշակույթի նախարարը ինձ զեկուցել է, որ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկել են այս հարցերը, ունեցել են բանակցություններ քաղաքապետարանի հետ, որպեսզի ընդունվի որոշում, որ հաշվի կառնի օրենսդրությամբ սահմանված բոլոր խնդիրները»:
Այս կարճ պատասխանը չբավարարեց պատգամավորին, որը նկատեց՝ «Պարոն վարչապետ, Ձեր՝ Չինաստանում գտնվելը ավելի խոսուն էր, քան Ձեր այս պատասխանը»:
Ապա անցավ գրոհի՝ «Հերթական անգամ չունեք պատասխաններ եւ
Կարդացեք նաև
ամբիոն եք բարձրանում ժամանակ լրացնելու համար, գոնե երեք րոպե խոսեիք», եւ նկատեց՝ «ձեր կառավարությունը ի զորու չէ իրականացնել որեւէ գործառույթներ, որոնք դեմ են օլիգարխների ոչ թե շահերին, այլ՝ քմահաճույքներին»:
Ու եզրահանգեց՝ «Հայաստանի Հանրապետությունը չունի կառավարություն: Կան վարչապետ եւ կառավարության անդամներ, որոնք ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետն ու կառավարության անդամներն են, այլ՝ օլիգարխների»:
Այս «գրոհին» հակագրոհ տվեց վարչապետը, ասելով, որ պարոն Փաշինյանին չի հետաքրքրում որեւէ հարց ու պատասխան, նրան հետաքրքրում են միայն իր իսկ գնահատականները՝ «բայց ձեր գնահատականներն արդեն ձանձրացրել են, դրանք արդեն անհետաքրքիր են, կրկնվում են»:
Ըստ վարչապետի՝ պատգամավորին հետաքրքրում է միայն նրա անձնական ամբիցիաների բավարարման խնդիրը, որով ցանկանում է բարձրացնել քաղաքական ռեյտինգը:
Այդքանից հետո Տիգրան Սարգսյանը հերթական անգամ համառոտ անդրադարձավ նաեւ կոնկրետ հարցին, ասելով, որ մշակույթի նախարարությունում եւ քաղաքապետարանում «եղել են դեբատներ, բուռն քննարկումներ, անգամ կիրառվել են սանկցիաներ, որպեսզի գտնվեն լուծումներ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.lragir.am-ի, տեսանյութը՝ a1plusnews-ի
Մեր վարչապետին, որ փոխեինք Զիմբաբվեի վարչափետի հետ, ավելի լավ կլիներ, ինչը չէի ասի
նախադահի մասին, քանի որ Զիմբաբվեի նախագահ՝ Ռոբերտ Գաբրիել Մուհաբեն,՝ փաստեր կան, որ
մարդակեր է, այսինքն մարդկանց խաշ է դնում՝ ուտում, բայց այս Ռոբերտը ոչ մի կապ չունի մեր
երկրորդ հախագահի հետ, ուղղակի անուններն են զուգադիպել: Թե չէ մեր երկրորդ նախադահը բացի Պողոս Պողոսյանից, ու մարտի 1-ի տաս զոհից, ոչ մեկի դլուխը չի կերել: Կողքից ընկերս հուշում է,՝ բա հոկտեմբերի 27-ը, բա ղարաբաղում՝ Արթուր Մկրտչյանը, իսկ ես ընդատեցի, -լավ, լավ
բավական է: