Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»

Հոկտեմբեր 02,2013 17:42

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցուպատասխանի ժամանակ մոլդովացի պատվիրակ Վալերիու Գիլեչին ՀՀ նախագահից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերությունները:

ՀՀ նախագահը պատասխանեց. «Թուրքերը պատրաստ չեն հարաբերություններ սկսել Հայաստանի հետ: Մենք տևական բանակցություններից հետո փաստորեն ստորագրեցինք փաստաթուղթ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին, բայց չստացվեց: Պատճառների մասին չեմ ուզում խոսել, քանի որ նրանք դա ավելի լավ գիտեն: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք: Յուրաքանչյուր երկիր պատասխանատվությամբ պիտի մոտենա այն փաստաթղթերին, որոնք ստորագրվում են: Այս պահին պատասխանատվության առկայությունը Թուրքիայի մոտ չենք տեսնում: Այս պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններ գոյություն չունեն»:

Մյուս հարցին`փորձո՞ւմ եք նախաձեռնություն ցուցաբերել Թուրքիայի հետ թշնամանքը վերացնելու համար, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «ԼՂ հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Հենց սկզբից էլ մեզ համար հասկանալի էր, որ այս խնդիրը միայն փոխզիջումների հիման վրա կարող էր լուծվել: Տևական բանակցային գործընթացներից հետո` 2007-ին, Մինսկի խումբը կողմերին առաջարկեց մի փաստաթուղթ, որը հետո կոչվեց Մադրիդյան սկզբունքներ: Այն ենթադրում է կոնֆլիկտների լուծում երեք հիմնարար սկզբունքների հիման վրա` ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներ: Մենք հայտարարեցինք, որ հնարավորություն ենք տեսնում այդ սկզբունքների հիման վրա լուծել կոնֆլիկտը: Ադրբեջանը նույնը հայտարարեց: Բայց Կազանում, երբ պետք է ստորագրեինք փաստաթուղթը, սկսեցին բարձրացնել սպառնալիքների տոնը, և կարծում եմ` նրանց նպատակն է ուժի միջոցով լուծել խնդիրը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը Մինսկի համանախագահների առաջարկած երեք սկզբունքներից երկուսը չի ընդունում` ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031