Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին` Մաքսային միություն մտնելու հարցը քննարկե՞լ է ՀՀ քաղաքական ուժերի հետ

Հոկտեմբեր 02,2013 17:22

«Արդյոք Դուք Մաքսային միությանը անդամակցելու որոշում կայացնելուց առաջ խորհրդակցե՞լ եք ՀՀ քաղաքական, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերի հետ»,-այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսպիսի հարց հղեց լատվիացի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսը:

ՀՀ նախագահը պատասխանեց. «Հարցը քննարկվել է քաղաքական ուժերի հետ, և եթե Ձեզ ասեմ, որ ընդդիմադիր ուժերի հետ հարցը խորությամբ քննարկվել է, անկեղծ չեմ լինի: ՀՀ Սահմանադրությունը ՀՀ նախագահին է վերապահում արտաքին քաղաքականության իրականացումը և Սահմանադրությունը բոլոր հնարավորությունները նրան տալիս է միջազգային պայմանագրեր ստորագրելու: Միակ առանձնահատկությունն այն է, որ բոլոր այդ պայմանագրերը գալու են ՀՀ խորհրդարան: Այդ որոշումը բխում է նաև ՀՀ քաղաքական ուժերի շահերից, այն բխում է հայ ժողովրդի շահերից, մենք հազարավոր թելերով  ենք կապված Մաքսային միության երկրների հետ, արտահանման մեկ երրորդը բաժին է հասնում ՌԴ-ին, դրանք հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ են»:

Անդրադառնալով պատվիրակի այն հարցին, թե արդյոք այդ խնդրի քննարկման համար հանրաքվեի անհրաժեշտություն կա, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031