Օրերս Մեղրու տարածաշրջանում՝ Լիճք-Տաշտուն ճանապարհահատվածում, ռուս սահմանապահների կողմից վնասած տեսախցիկը, ինչպես պարզեցինք, պատկանում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանին:
Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները տեսախցիկը խլել էին նրանց ձեռքից, ջարդել եւ այլն:
Դավիթ Հակոբյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես է իրականում կատարվել դեպքը: Նրա ներկայացմամբ՝ սահմանապահներից մեկը տեսախցիկի օբյեկտիվը ներս է սեղմել՝ նշելով, որ չի թույլատրվում նկարել, ինչի հետեւանքով տեսախցիկը վնասվել է եւ այլեւս օգտագործման համար պիտանի չէ:
«Ես հանեցի տեսախցիկս, որ նկարահանեմ, ռուս սպան մոտեցավ՝ ասելով, որ նկարահանելն արգելվում է, ձեռքով սեղմեց օբյեկտիվին, ես չհասցրեցի ասել, որ հետ եմ քաշվում: Տեսա, որ տեսախցիկս շարքից դուրս է եկել: Երբ դիմեցինք իրավապահ մարմիններին, այդ ընթացքում իրենք կանչեցին իրենց հրամանատարությանը եւ նրանք ներողություն խնդրեցին կատարվածի համար: Փոխհատուցում էին ցանկանում տալ, բայց այդ փոխհատուցումը պետք է տան, երբ այդ ամենին տրվի իրավական պատասխան», -պարզաբանեց Դավիթ Հակոբյանը եւ հավելեց, որ ներկա պահին գործը դեռ ընթացքի մեջ է:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ