«Ազատություն» ռադիոկայան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու նպատակով եվրոպական երկրների և հատկապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունն է ընդգծել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը այսօր Բաքվում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի հետ հանդիպման ժամանակ:
Հակառակ դեպքում, ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի, տարածաշրջանում կարող են բարդ խնդիրներ ծագել:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբիևը ասել է, թե պատերազմը դեռ չի ավարտվել, և «եթե Հայաստանը մոտ ժամանակներս չհրաժարվի ագրեսորի քաղաքականությունից, ադրբեջանական բանակը ստիպված կլինի իրականացնել օկուպացված տարածքները ազատագրելու իր խնդիրը»:
Արման Հովհաննիսյան