Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր են ավելի ուժեղ` մե՞ նք, թե նրանք, ովքեր մեզ կառավարում են, իսկ ես ապրում եմ բնազդով ու ենթագիտակցությամբ».նկարիչ

Հոկտեմբեր 02,2013 17:03

2778«Ամեն ինչ սկսվեց 1957-ին, երբ առաջին անգամ ձեռքս առա վրձինն ու նկարեցի անշարժ նստած հավին: Հայրս զարմացավ: Հետո վարդեր նկարեցի, հետո էլի ինչ-որ բան: Այսպես զգացի նկարելու երանությունը».Վազգեն-Բաժբեուկ Մելիքյան

Նկարիչ Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանը հայ մեծանուն դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, ոչ պակաս տաղանդավոր, քան հայրն ու նկարչուհի քույրերը, սակայն քիչ լուսաբանված ու ճանաչված:

Սեպտեմբերի 27-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց նկարչի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչի ինչպես վաղ, այնպես էլ հասուն շրջանի գործերը:

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հյուրընկալված ցուցահանդեսի համակարգող նկարիչ Նարեկ Ավետիսյանի խոսքով`կյանքի ընթացքում նկարիչ-արվեստագետը չգտավ արժանի ճանաչում եւ գնահատական եւ այժմ ժամանակն է գիտակցելու Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանի նշանակությունը եւ կարեւորելու նկարչի դերը հայ ժամանակակից` հատկապես մերօրյա արվեստում. «Նկարչի համար ստեղծագործելը չընդհատվող գործընթաց էր»,-ասաց Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ընտանիքի անդամներին, քանի որ ցուցադրվող աշխատանքների մեծ մասը պատկանում է ընտանիքին:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն էլ հավելեց, որ ցուցահանդեսի բացմանը որեւէ պատահական մարդ չկար. «Բոլոր նրանք, ովքեր ներկա էին ցուցահանդեսի բացմանը, սպասում էին վաղուց: Անհավանական է երիտասարդների հոսքը ցուցահանդես: Իրենք ոչ թե գալիս են պարզապես դիտելու եւ գնալու, այլ մի քանի անգամ պտտվում են էքսպոզիցիայի շուրջ, ուսումնասիրում եւ հաջորդ օրը նույն երիտասարդներին կրկին տեսնում ենք»,-ասաց Սոնա Հրությունյանը` նշելով, որ հիմնականում գալիս են Թերլեմեզյանի եւ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները:

Վերջիններս ներկայացրին նաեւ նկարչի առաջին եռալեզու պատկերագիրքը: Գրքում ներկայացված են հեղինակի ավելի քան 80 գործերն ու հարազատների հետ նամակագրությունը։ Ուշագրավ է գրքում զետեղված հուշերից մեկը, որն արվել է 1989 թվականին.

«Եկել, ուզում էին գործս գնել` 400 ռուբլով: Գնացին, չգնեցին: Նրանք այլ բան էին սպասում: Նրանք գրականություն են ուզում` Արարատ, Սեւան, մի խոսքով՝ նկարներ, իսկ իմ գործերը կյանքն են, որ կան` ողբերգական, անհասկանալի ու անորոշ: Ինչն է ավելի կարեւոր երկի՞ րը, թե՞ տիեզերքը, եւ ովքեր են ավելի ուժեղ` մե՞ նք, թե՞ նրանք, ովքեր մեզ կառավարում են, իսկ ես ապրում եմ բնազդով ու ենթագիտակցությամբ»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031