Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հասմիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի, 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի, 1-ին և 2-րդ կետերի ու 34-340 հոդվածի /սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու փորձը/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն