Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջոն Պրեսկոտը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց կրոնական դրդապատճառներով զինծառայությունից խուսափած 29 անձանց ճակատագրի մասին

Հոկտեմբեր 02,2013 16:33

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեց` ինչպե՞ս են պատրաստվում լուծել կրոնական դրդապատճառներով զինծառայությունից խուսափած, ՀՀ-ում անազատության մեջ գտնվող 29 անձանց հարցը:

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք, որ խղճի ազատության եվրոպական չափորոշիչներին  հասնելու համար հսկայական աշխատանք ենք տարել: Քաղաքական կամքի առկայության պայմաններում օրենսդրական լուծումները տրված են: Փոփոխվել են այլընտրանքային զինծառայության մասին օրենսդրական դրույթները և այո, այն մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի պատճառով չեն ցանկացել ծառայել բանակում, նրանք քրեական պատասխանատվությունից կազատվեն` համաձայն մեր ընթացակարգերի: Քաղաքական կամքը կա, օրենսդրական բարեփոխումները իրականացված են, գործընթացն ընթացքի մեջ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031