Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի դրսի կողմից` նկուղ իջնող աստիճանների վրա, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց պահունակի «ՏՏ» տիպի ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն