«Թեեւ մանրամասներին չեմ տիրապետում, բայց անձամբ ես նման հարց չէի տա։ Նման հարց կտայի միայն այն դեպքում, եթե դա ապացուցված փաստ լիներ, բայց եթե դա ընդամենը Ֆեյսբուքում շրջանառվող լուր է՝ երբեք չէի տա»,- իր կուսակցի՝ Զարուհի Փոստանջյանի պահվածքի առնչությամբ ասաց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը «Ա1+»-ի հետ զրույցում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
“…իր կուսակցի՝ Զարուհի Փոստանջյանի պահվածքի առնչությամբ…”
Ես կասեի Զարուհի Փոստանջյանի “Ոչ ադեկվատ” պահվածքին:
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Եվրոպայի համար դեռ խակ ենք:
Լարիսա Ալավերդյանը աչքիս լույսը չի, բայց որ ավելի կիրթ է ու ադեկվատ՝ միանշանակ: Իսկ Փոստանջյանն ամեն անգամ ինքն իրեն գերազանցում է: Չէի զարմանա, եթե մի օր պարզվեր, որ Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում: Կարծես ԵԽԽՎ-ում մենք ուրիշ խնդիրներ չունենք, թշնամիներ չկան: Ամոթ է, մեր երկիրն եք խայտառակում, ոչ թե Սերժին: Ամեն մի նման դեպք ի վնաս մեր երկրի են օգտագործելու, այլ ոչ թե իշխանությունների: Այդքան էժանագին պահվածք մի ունեցեք, տիկին, եթե նման կոչման աչժանի եք, Փոստանջյան: