Սեպտեմբերի 27-ին Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում հասարակական լսումներից հետո կայացած մեկնաբանությունների ժամանակ Ադրբեջանից մի կին հայտարարեց, որ ինքը դեմ է հանդիպման մասնակիցներից մեկի արտահայտած այն կարծիքին, թե պետք չէ քննարկել սուր թեմաներ, թե ինչն ո՞ւմ է պատկանում: Ադրբեջանուհին ասաց, որ Խորհրդային Միության ժամանակ էր ամեն ինչ ընդհանուր եւ ավելացրեց.
«Լեռնային Ղարաբաղ», բոլորին հասկանալի է, թե «լեռնային» բառը ինչ է նշանակում, իսկ «Ղարաբա՞ղ», դուք ի՞նչ եք մտածում՝ դա հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական բառ է, «կարա» նշանակում է սեւ , «բաղ»՝ այգի, սեւ այգի»:
Ադրբեջանուհու ասածին իսկույն արձագանքեց Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղից պատմության ուսուցիչ Սամսոն Խոջոյանը, հայտարարելով. «Իմ անունը Սամսոն է, ուրեմն ես հրեա՞ եմ»:
Ս. Խոջոյանի ռեպլիկից հետո հանդիպման մասնակիցները ծափահարեցին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ