Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը սեպտեմբերի 23-25-ին Փարիզում անցկացված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրել է 2011 թ-ի սեպտեմբերին ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերը: Նախարարի տեղակալը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցով, անդրադարձել անդամ պետությունների համար ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի դերակատարությանը: Հանդիպմանը ներկայացվել են նաև Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի զեկույցները, քննարկվել 2013-2015 թվականների համար Ստամբուլյան գործողությունների ծրագիրը: Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրին. Եղիշե Կիրակոսյանը ծրագրի ազգային համակարգողն է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն