Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Հիմա էլ պատրաստ ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել»

Հոկտեմբեր 02,2013 15:58

«ՀՀ-ն նպատակադրված է շարունակել փոխշահավետ գործակցությունը ԵՄ-ի հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից ասել ու շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ ու ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու»,-այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին հնչեցրած իր ելույթում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ հարցը չի ցանկանում դիտարկել ԵՄ արևելյան գործընկեր պետությունների քաղաքակրթական ընտրության հարթությունում:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ԵՄ-ն ՀՀ-ի կարևոր գործընկերներից մեկն է ու կարևորեց ԱԳԳ (Արևելյան գործընկերության գործիք) ծրագիրը:
Նշելով, որ ՀՀ-ն սերտ դաշնակցային հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ`ՀՀ նախագահը հայտարարեց. «ՀՀ-ն չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների, ինչպես մերժում ենք որևէ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերությունների կառուցումը, որոնք միտված են որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակում ենք հարաբերությունները և շահերի համադրումը մեր գործընկերների հետ»:
Պատվիրակների մեծամասնությանը հետաքրքրում էր՝ արդյոք ուղուց շեղվելով «վերջին պահին» Մաքսային միության անդամակցության որոշում կայացնելու հարցում ՌԴ-ն ճնշում է գործադրե՞լ ՀՀ-ի վրա և արդյոք ՀՀ-ն ակնկալո՞ւմ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ասեմ, որ ՀՀ-ն իր ուղուց չի շեղվել և Մաքսային միությունը ՌԴ-ինը չէ, այլ մի քանի երկրների միություն: Բանակցությունների հենց սկզբից մեր եվրոպացի գործընկերներին մշտապես ասել ենք, որ մեր քաղաքականությունը կայանում է շահերի համադրման և ոչ թե հակասության մեջ: Մեր գործընկերները մեզ հետ համաձայնել են` ասելով, որ արևելյան գործընկերությունը ուղղված չէ որևէ այլ երկրի կառույցի դեմ: Հիմա էլ պատրաստ ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել: Ցավոք, մեր որոշումից հետո եվրոպացի մեր գործընկերներ ասացին, որ ուղղակի հակասություն կա Մաքսային միության և ազատ առևտրի պայմանագրի միջև կանոնների միջև: Ուստի մենք առաջարկում ենք, որ այս պարագայում ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը: Մենք պատրաստ ենք և վճռական մեր երկրում այդ բարեփոխումները իրականացնելու»:
Խոսելով ճնշումների հետ կապված հարցի մասին` ՀՀ նախագահն ասաց. «Ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Անկեղծ ասում եմ, որևէ պաշտոնյա ՌԴ-ից կամ Մաքսային միությունից բառ անգամ չի ասել ՀՀ` Մաքսային միությանն անդամակցության անհրաժեշտության մասին: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել, քանի որ ելել ենք պարզ իրողությունից: 20 տարուց ավելին է գտնվում ենք ռազմական անվտանգության համակարգում այն պետությունների հետ, որոնք այսօր ձևավորում են Մաքսային միությունը և մենք կարո՞ղ ենք մեկուսանալ աշխարհատարածաշրջանային այն պետություններից, որոնց հետ 20 տարի ապրում ենք: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցել ԵՄ-ի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ավելի լավ կլիներ մի հատ ուզունդարա պարեր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031