Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահն ընդունեց Իրաքի եզդիների պատվիրակությանը

Հոկտեմբեր 02,2013 15:51

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ընդունեց Իրաքի Հանրապետությունից եւ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը, որի կազմում էին Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության պատգամավոր Միր Հազըմ Թահսին Սայիդը, Իրաքի քաղաքացիական հասարակության կապերի նախարար դոկտոր Մամո Օթլանը, Քուրդիստանի գյուղնախարար Ջեմիլ Սլեման Հայդարը, Քուրդիստանի վարչապետի խորհրդական Միրզա Հասան Ալին, փաստաբան Քերիմ Սլեմանը, հոգեւորական Իդո Հաջին եւ «Միրզա Շանգալ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում եզդիական համայնքի եւ Իրաքում ու Քուրդիստանում հայ համայնքի մշակութային, կրոնական, լեզվական եւ ընդհանրապես ազգապահպանությանն առնչվող խնդիրներ:
Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների ազգային-մշակութային հիմնախնդիրների հանդեպ պետական հոգածությունը բարձր մակարդակի վրա է, իսկ հայ ժողովրդի վերաբերմունքը դարերի խորքից եկող բարեկամությամբ ու հայ ժողովրդի արժեհամակարգով է պայմանավորված: Այդ մասին են վկայում եզդիների լեզվի, մշակույթի, սովորությունների պահմանման ու զարգացման համար ստեղծված լավագույն հնարավորությունները, դրա վառ ապացույցն է նաեւ Արմավիրի մարզում գործող եզդիների կրոնական սրբատեղին: Երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները առավել ակտիվացնելու նպատակով Էդուարդ Շարմազանովն առաջարկեց զարգացնել նաեւ խորհրդարանական հարաբերությունները՝ ավելի հաճախակի դարձնելով պատգամավորների փոխայցերը:
Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության, իրենց ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված քայլերի համար՝ տեղեկացնելով, որ Քուրդիստանի կառավարությունը նույնպես ջանք չի խնայում երկրի կառավարման տարբեր օղակներում հայկական համայնքի ներգրավվածությունն ապահովելու, հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու գործում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկու ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու տարբեր հիմնախնդիրների համատեղ լուծմանն առնչվող այլ հարցեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031