Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երեքշաբթի հայտնել է, որ հրաժեշտ է տալիս սպորտին իր աջ ուսի խնդիրների պատճառով: Հայտնում է «Հինդուստան թայմս» թերթը:
31-ամյա թենիսիստը նոյեմբերի 23-ին Բուենոս Այրեսում Ռաֆայել Նադալի իր հրաժեշտի խաղը կանցկացնի:
«Դժվար օր է ինձ համար», – ասել է Նալբանդյանը, – «Տխուր օր է, սակայն իմ (աջ) ուսն այլևս չի ձգում բարձր մակարդակի խաղերին»:
Նալբանդյանը 2006թ. աշխարհի երրորդ ռակետն էր, նա նվաճել է ATP-ի տասնմեկ տիտղոս, իսկ 2002թ., երբ 20 տարեկան անհայտ թենիսիստ էր, Ուիմբլդոնում հասել էր եզրափակիչ, սակայն պարտվել էր Լեյթոն Հյուիթին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ