ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, պատասխանելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «կո՞ղմ եք Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, թե ոչ», գրում է.
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը և Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին դիտելով Մեդիա Կենտրոն հաղորդման «Մաքսային միություն» թեմայով բանավեճը, ինչպես նաև կարդալ 168 ժամ թերթի #2013-09-14 համարում իմ հարցազրույցը:
Իսկ վերջնական տեսակետս կարտահայտեմ ամբողջական փաթեթին ծանոթանալուց հետո:
ՀՀ ԱԺ պատգամավոր
Սամվել Նիկոյան»:
Կարդացեք նաև
Պարոն Ս. Նիկոյանի հարցազրույցում և բանավեճում արտահայտած տեսակետներից կարելի է եզրակացնել՝ Ասոցացման համաձայնագիրը անհրաժեշտ է պետությանը, սակայն Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային Միություն մտնելու առաջարկը կդառնա որոշում: