Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահին հարցրեց կազինոյում գումար տանուլ տալու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2013 15:18

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նրա ելույթից հետո այսպիսի հարց տվեց. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետևանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք և այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո և ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես խորապես համոզված եմ, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին և ես դրանով հպարտ եմ: Ցավոք, ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում այնպիսի որակներ ցուցաբերել, որ կարողանա ներկայանալ հայ ժողովրդին:

Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայում որևէ կազինոյում, ես երբեք չեմ խաղում կազինոյում: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից և այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Hakob says:

    տականք հարցին տրված հիանալի պատասխան է

  2. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Ձեր թեկնածուն չկարողացավ ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին, այսինքս, Հայաստանի Բարգավաճ Հանրապետական Կուսակցությանը: Մնացածը վտարման ենթակա թափթփուկներ են:

    Սաշիկի արև, պարոն նախագան 70 միլիոն չունի: Շատ ավելի:

  3. Mariam says:

    Տիկին Փոստանջյանին կարելի է սրանից հետո ոչ թե տիկին կոչել, այլ խանում Ալիևա:

  4. Hayk says:

    Г. Постанджян! А кто дал Вам право говорить от имени армянского народа??? Вы не знаете, что таким правом пользуется только Президент??? Если не знаете законы, Вам нечего делать в НС!

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Շնորհակալություն Զարուհի Փոստանջյանին՝ քաղաքական արիության ու հայրենասիրական հարցի համար:

    Քրեա-օլիգարխիայի գողական մաֆիոզների համար երևի 5000 դրամանոց քվեներով «ընտրվելն» է չափանիշը. և ազգին,ՄԻ ԱԹՈՌԻ ԳՆՈՎ, վաճառելը ռուսական «Մաքսային միություն» կոչված մաֆիոզների ակումբին:

    Քրեա-օլիգարխիայի «խուլ ու համր» վասալների համար թիրախները Փոստանջյաններն ու Փաշինյաններն են: Ինչպես ժամանակին հայ բոլշևիկների համար էր Նժդեհը «ազգի դավաճան»:

    Պատմության դատարանի՞ ն էլ պիտի կաշառես:

  6. Լսեք ,պարոն Վարազ, եթե Ձեզ թվում է որ Հայաստանի քաղաքացու քվեն կարող է 5,10 կամ ինչ որ նման չափանիշ
    ների արժեք ունենալ, ապա Ձեր գոված Եվրոպան վաղուց այն գնած կլիներ հենց Զարուհի Փոստանջյանի կուսակցության միջոցով:Հայաստանը արդեն այնպիսի երկիր է ,որ Զարուհին ոչ միայն Եվրոպայում,այլ Հայաստանի
    ցանկացած վայրում նախագահի մասին արտահայտվում է ինչպես ուզում է:Գուցե ժամանակն է,,հերոսությունից,, քաղաքական դաշտ անցում կատարելու համար:
    Այս պատմության մեջ եթե հերոս էլ կա,ապա հաստատ Զարուհին չէ:

  7. ara says:

    Ես խորապես համոզված եմ, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին ?????????????????????????????????????????????????????????

  8. աա says:

    դու թս ինչ տիպ ես

  9. ANI says:

    Թագավորը մերկ է…….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031