Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ 8-ը հավասար է 3-ի կամ ինչու գիշերը չի քնել Լյուդմիլա Սարգսյանը

Հոկտեմբեր 02,2013 14:54

Երեկ ԱԺ-ում «կորած» ընդդիմադիր ձայների փնտրտուքն այսօր շարունակվում էր խորհրդարանում: Ասել, որ դա որեւէ արդյունք տվեց՝ սխալ կլինի: Սակայն վարկածներն են հետաքրքիր կերպով շատանում:

Բանը հասել է այնտեղ, որ հաշվիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը կասկած հայտնեց, որ փակ քվեարկությունը «կեղծվել է», ասենք, լցոնում է եղել. «Ես կարծում եմ, որ «դեմ» ձայներն ինչ-որ կերպ քողարկվել են, գուցե նաև իմ թերանալու արդյունքում։ Ես տեսել եմ, որ երկու անվավեր է եղել՝ մեկի վրա «պտիչկա» է արված եղել, և դա Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկն է եղել, Սուքիաս Ավետիսյանը հաստատել է՝ նշելով, որ ինքը տեսել է, որ Ս․Դեմիրճյանը քվեաթերթիկը չորս տակ է ծալել: Ես հիմքեր ունեմ մտածելու, որ այդտեղ էլի ինչ-որ բաներ են եղել: Չէր կարող երեք դեմ ձայն լիներ։ ՀԱԿ խմբակցությունն ամբողջությամբ դեմ է քվեարկել, ուրեմն այնտեղ մի բան եղել է»: Ըստ տիկին Սարգսյանի՝ սա իշխանության քայլերից է, որով փորձում են վարկաբեկել ընդդիմությանը: Երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ոչ մի նման բան չէր կարող լինել, քանի որ հանձնաժողովի բոլոր անդամները ներկա են եղել քվեների հաշվարկին, տիկին Սարգսյանը բացահայտեց, որ գիշերն անքուն է անցկացրել. «Պարոն Ավետիսյան, ես ամբողջ գիշեր մտածել եմ և հասկացել եմ, թե ինչպես կարող էր լինել։ Ես պիտի բոլոր քվեաթերթիկները նայեի»։

Ի դեպ, լրագրողի հետ զրույցում Ստեփան Դեմիրճյանը հաստատել է, որ ինքը «ծիտիկ» է նկարել քվեաթերթիկի վրա:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031